Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան
Նա նշել է նաև, որ Ռուբինյանին ու ՔՊ-ին, որոնք փորձում են գողանալ ժողովրդի ձայնը, հույսը, քիչ ժամանակ է մնացել։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին է անդրադարձել՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ։
«Պատահական չէ, որ թուրքական դրոշմ ունեցող, իր կենսագրության մեջ թուրքական հետք ունեցող Ռուբինյանը ատում է Արցախյան հերոսամարտի, արցախյան պայքարի առաջամարտիկներից մեկին»,- նշել է Արմեն Աշոտյանը։
«Մինչև այսօր Ռուբինյանը թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար աշխատում է «мальчик по вызову»՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումից մինչև այլ հարթակներ։
Ռուբինյանը շատ լավ գիտի, որ ժողովուրդն իրենց ատում է, շատ լավ գիտի, որ ընտրակեղծարարության մեջ որևէ մեկին մեղադրելուց առաջ պետք է նախ սկսել սեփական շրջապատում արյունակցական կապերով ընտրակեղծարարներ փնտրելուց»,- ասել է Աշոտյանը։
Նա նշել է նաև, որ Ռուբինյանին ու ՔՊ-ին, որոնք փորձում են գողանալ ժողովրդի ձայնը, հույսը, քիչ ժամանակ է մնացել։
«Բոլորս պետք է գնանք ընտրությունների և օգտագործենք մեր ձայնը՝ որպես զենք»,- ասել է Աշոտյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։