«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ նրանց անվանելով Հայաստանի անկախության գլխավոր թշնամիներ։
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»,- գրել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ նախկին նախագահների քաղաքական ժառանգները շարունակում են պայքարել Հայաստանի անկախության դեմ՝ հանուն իրենց «կալուգացի տերերի»։
Ռուբինյանն անդրադարձել է նաև Արամ Մանուկյանին՝ նշելով, որ ամաչում է նրա փոխարեն, քանի որ, իր գնահատմամբ, վերջինս վերածվել է «լիակատար Լևոն Զուրաբյանի»։
Գրառման վերջում ԱԺ նախագահը նշել է. «Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։
Քաղաքականություն1 նոյեմբերի 2026
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսին՝ գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսին