Սամվել Կարապետյանը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսին՝ գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ուղերձում Կարապետյանն անդրադարձել է Հայոց Հայրապետների օծման պատմական նշանակությանը՝ ընդգծելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր շարունակականության և ազգային ինքնության պահպանման գործում։
«Մեր ազգի հազարամյա ողջ պատմության ընթացքում եղել է Ամենայն Հայոց Հայրապետի օծման ընդամենը 132 իրադարձություն։ Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով»,– նշել է Սամվել Կարապետյանը։
Նա Գարեգին Բ Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն, արևշատություն և կորով՝ հայրապետական առաքելությունը շարունակելու համար։
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու, ի միաբանություն մեր ժողովրդի և ի բարօրություն Հայրենիքի»,– ասված է շնորհավորական ուղերձում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։