Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
27 մայիսի 2026 • 07:43

Ժողովուրդը, հունիսի 7-ին իր քվեարկությամբ տեր է կանգնելու ինքնիշխանությանը և խաղաղությանը.Հայկ Կոնջորյան

«Ընդդիմությունը նախատեսում է կրկնել Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանում» :

Ժողովուրդը, հունիսի 7-ին իր քվեարկությամբ տեր է կանգնելու ինքնիշխանությանը և խաղաղությանը.Հայկ Կոնջորյան

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանանգիր»   խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում հիշեցրել է, թե ինչպես է 2023 թվականի  սեպտեմբերի 9-ին  ընդդիմությունը Ղարաբաղում վերցնում իշխանությունը և Սամվել Շահրամանյանին ընտրում նախագահ: Դրանից մի քանի օր անց սկսում են ռազմական գործողությունները, իսկ դրանից ընդամենը 17 օր անց Շահրամանյանը լուծարում է Ղարաբաղը:

 «Ընդդիմության աղետաբեր պլանը Հայաստանի համար նույնն է :Նրանք նախատեսում են կրկնել Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանում՝ վերցնել իշխանությունը, սանձազերծել պատերազմ, իսկ հետո իրենց փրկիչները կգան ու կփրկեն մեզ վերահաս աղետից:

Բայց այդ փրկությունը կունենա իր գինը և դրա հաշիվը կփակի ժողովուրդը՝ Հայաստանի ինքնիշխանության կորուստով, նոր արտագաղթով: Իսկ ուժեղները, որոնց ունեցվածքի մեծ մասը գտնվում է ուրիշ երկրներում, կգնան և հանգիստ կվայելեն իրենց կյանքը: Ժողովուրդը, հունիսի 7-ին իր քվեարկությամբ տեր է կանգնելու ինքնիշխանությանը և խաղաղությանը»,- ասել է Հայկ Կոնջորյանը:

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։