Զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Բացատրական աշխատանքի հիմքում նաև այն փաստն է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արթիկ-Նոր Կյանք ճանապարհի հարակից ջրատարների մոտ։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու նշած վայրում հայտնաբերել է գնդացիր, գնդացրի շղթա՝ լիցքավորված 25 փամփուշտով, լիցքավորված պահեստատուփով «Մակարով» տեսակի ատրճանակ, «Ջ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչներով, 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ։
Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Աշոցքի բնակիչ 31-ամյա երիտասարդը բաժին է ներկայացրել 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան և 7,62 մմ տրամաչափի 67 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման միջոցառումներն ու կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքը շարունակվում է առավել հետևողականությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։