Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նոյեմբերի 3-ի երեկոյան Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 3 մարդ վիրավորվել է։
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել են չորս ավտոմեքենա։
Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։ Վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախնական տեղեկություններով՝ բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաներն ու կցորդիչով բեռնատարը։
Փաստի առթիվ հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն1 նոյեմբերի 2026
Բացահայտվել է հանցավոր խմբի գործունեություն․ սպանության նախապատրաստության և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով երեք անձ կալանավորվել է
Վանաձորում ստեղծված հանցավոր խմբի գործունեության բացահայտման արդյունքում հայտնաբերվել են զենքեր, թմրամիջոցներ և կեղծ թղթադրամներ։ Գործի շրջանակում երեք անձ կալանավորվել է։