Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
1 նոյեմբերի 2026 • 11:26

Բացահայտվել է հանցավոր խմբի գործունեություն․ սպանության նախապատրաստության և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով երեք անձ կալանավորվել է

Վանաձորում ստեղծված հանցավոր խմբի գործունեության բացահայտման արդյունքում հայտնաբերվել են զենքեր, թմրամիջոցներ և կեղծ թղթադրամներ։ Գործի շրջանակում երեք անձ կալանավորվել է։

Բացահայտվել է հանցավոր խմբի գործունեություն․ սպանության նախապատրաստության և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով երեք անձ կալանավորվել է

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունը բացահայտել է հանցավոր խմբի գործունեության, սպանության նախապատրաստության և մի շարք այլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ։ Գործի շրջանակում երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Վանաձորի 38-ամյա բնակիչը, որը, ըստ ոստիկանության, կրում է քրեական ենթամշակույթի գաղափարախոսությունը, ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզից և հանրապետության տարբեր բնակավայրերից հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց։

Նախնական տվյալներով՝ խմբի անդամները տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են Քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ։

Դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի ծառայողների համագործակցությամբ իրականացվել է շուրջ մեկ տասնյակ խուզարկություն։

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, ինչպես նաև քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր և առարկաներ։

Գործի շրջանակում ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ երեքը կալանավորվել են։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև