Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն անդրադարձել է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ հանրային քննարկումներում անհրաժեշտ է առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։ Ազարյանը նաև իր անվերապահ աջակցությունն է հայտնել տնօրենին։
«Կարծում եմ՝ սա տնօրենի աշխատանքի և արձանագրված իրական արդյունքի մասին ամենախոսուն փաստն է», — գրել է իր ֆեյսբուքյան էջում Ջուլիետա Ազարյանը՝ ներկայացնելով դպրոցի աշակերտների թվի աճի վերաբերյալ տվյալները։
Ըստ Ազարյանի հրապարակման՝ տնօրենի նշանակման պահին դպրոցն ունեցել է 185 աշակերտ, իսկ ներկայումս նրանց թիվը գերազանցում է 960-ը։ Նրա փոխանցմամբ՝ այս պահին դեռևս տասնյակ ընդունելության դիմումներ կան։
Քաղաքապետարանի խոսնակը նաև շնորհակալություն է հայտնել այն լրագրողներին և քաղաքացիներին, որոնք հեռացրել են տեսանյութը իրենց սոցիալական էջերից՝ կարևորելով մարդու արժանապատվության, անձնական կյանքի անձեռնմխելիության և անմեղության կանխավարկածի սկզբունքները։
Ազարյանի խոսքով՝ հանրային հետաքրքրությունը չպետք է վերածվի անձնական կյանքի շահարկման։
Հրապարակման վերջում նա իր անվերապահ աջակցությունն է հայտնել դպրոցի տնօրենին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին համացանցում աղմուկ էր բարձրացրել Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ տեսանյութը։
Տարածված կադրերում երևում էր, թե ինչպես է կինը կաթուցիչի միջոցով ծխում անհայտ նյութ։ Սոցիալական ցանցերում տեսանյութը բուռն քննարկումների առիթ էր դարձել։
Ավելի ուշ Իրինա Մկրտչյանը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ տեսանյութը նկարահանվել է շուրջ 8-9 տարի առաջ՝ ամուսնության ընթացքում, նախկին ամուսնու հեռախոսով։ Նա պնդել էր, որ տեսանյութի հրապարակումը նախկին ամուսնու կողմից իր նկատմամբ իրականացվող շանտաժի և վրեժխնդրության դրսևորում է։
Տնօրենը նաև հայտնել էր, որ պատրաստվում է համապատասխան հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ խնդրելով զերծ մնալ տեսանյութի հետագա տարածումից։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հասարակություն1 նոյեմբերի 2026
Բացահայտվել է հանցավոր խմբի գործունեություն․ սպանության նախապատրաստության և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով երեք անձ կալանավորվել է
Վանաձորում ստեղծված հանցավոր խմբի գործունեության բացահայտման արդյունքում հայտնաբերվել են զենքեր, թմրամիջոցներ և կեղծ թղթադրամներ։ Գործի շրջանակում երեք անձ կալանավորվել է։