Քաղաքականություն
7 հունիսի 2026 • 11:12
Զենքերը ոչ թե ցուցադրելու, այլ կռվելու համար են․ Սերժ Սարգսյան
Նրա խոսքով՝ այս բոլոր հարցերի պատասխանները կստացվեն իշխանափոխությունից հետո, երբ հնարավոր կլինի հետաքննել այդ ամբողջ պատմությունը։

Զենքերը ոչ թե ցուցադրելու, այլ կռվելու համար են, իսկ զորահանդեսում ցուցադրված զենքերի մարտունակությունն ու արդյունավետությունը դեռ անհայտ են։ Այսօր 29/46 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով մայիսի 28-ին անցկացված զորահանդեսի վերաբերյալ հարցին։
«Այն մարդիկ, որոնք խոսում են, այդ զենքերով քանի՞ մարտ են անցկացրել։ Այն, ինչ իրենք ցույց են տվել, ձեզնից ո՞վ կարող է ասել՝ մենք էդ զենքերից քանի՞ հատ ունենք, կամ էդ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից ու հզոր` է՞դ, թե՞, օրինակ, «Իսկանդերը»։ Դա ոչ թե զորահանդես էր, այլ ինչ-որ ցուցադրություն՝ արդարացնելու այն ահռելի թվերը, որ մենք տեսնում ու լսում էինք, որ իբր գումարների տեսքով հատկացվել է պաշտպանության նախարարությանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս բոլոր հարցերի պատասխանները կստացվեն իշխանափոխությունից հետո, երբ հնարավոր կլինի հետաքննել այդ ամբողջ պատմությունը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին՝ ժառանգություն է ստացել բանակի ավերակներ՝ հին, մաշված զենքերով, ու ստիպված է եղել զրոյից կառուցել, Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ հենց նույն Փաշինյանը 2020թ․՝ մինչև պատերազմը հայտարարում էր, որ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի։
«Բա եթե էդ զենքերը տենց մետաղաջարդոն էին, էդ մետաղաջարդոնով մենք որոշիչ ու՞ժ էինք»,- հարց ուղղեց Սերժ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։