Զելենսկին պարգևատրել է Ֆիդանին
Շքանշանը շնորհվում է ինչպես Ուկրաինայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին՝ երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կիևում հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի և Ղրիմի թաթարների առաջնորդի հետ, գրում են ուկրաինական ԶԼՄ–ները։
Ֆիդանը և Սիբիհան այցելել են Անկախության հրապարակ, որտեղ ոգեկոչել են ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ուկրաինացիների հիշատակը։ Այնուհետև Ֆիդանը Կիևում հանդիպել է Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևի հետ։
Ավելի ուշ Ֆիդանին ընդունել է Ուկրաինայի նախագահ՝ նրան պարգևատրելով երկրորդ աստիճանի «Վաստակի համար» շքանշանով։ Նշվում է, որ այս շքանշանը շնորհվում է ինչպես Ուկրաինայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին՝ երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։