Զելենսկին Ադրբեջանի նախագահի օգնականին պարգևատրել է «Արժանիքների շքանշանով»
Հաջիևը և այլ երկրների ներկայացուցիչներ պարգևատրվել են միջպետական համագործակցության ամրապնդման և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության գործում իրենց նշանակալի անձնական ներդրման համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևին պարգևատրել է 3-րդ աստիճանի «Արժանիքի շքանշանով»։ Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Փաստաթղթում նշվում է, որ Հաջիևը և այլ երկրների ներկայացուցիչներ պարգևատրվել են միջպետական համագործակցության ամրապնդման և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության գործում իրենց նշանակալի անձնական ներդրման համար։
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը X սոցիալական ցանցում շնորհավորել է Ադրբեջանի նախագահի օգնականին։
«Պարգևատրվածների թվում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով պարգևատրվել է 3-րդ աստիճանի «Արժանիքի շքանշանով»։ Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար», - գրել է Գուսևը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։