Քաղաքականություն
9 սեպտեմբերի 2026 • 11:18
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Զարուհի Բաթոյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ներկայացրել է հանձնաժողովում նախատեսվող աշխատանքների իր տեսլականը։ Քվեարկության արդյունքում նա ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Լուսինե Բադալյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է իր անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատվել են օրակարգն ու հանձնաժողովի աշխատակարգը:
Նիստի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Զարուհի Բաթոյանի թեկնածությունը, որի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Զարուհի Բաթոյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ներկայացրել է հանձնաժողովում նախատեսվող աշխատանքների իր տեսլականը։ Քվեարկության արդյունքում նա ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նիստի ավարտին հանձնաժողովի անդամները քննարկել և հաստատել են նաև քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։