Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի․ Ալիև
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Արևելք–Արևմուտք» միջանցքը հաջողությամբ գործում է, իսկ «Զանգեզուրի միջանցքը» լինելու է դրա ևս մեկ ճյուղ և անպայման կկառուցվի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ, հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է կարևոր դեր ունենալ մայրցամաքների կապակցման և նոր տրանսպորտային միջանցքների ձևավորման գործում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
«Արևելք–Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է։ Զանգեզուրի միջանցքը, որը լինելու է Արևելք–Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթի վրա՝ ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև»,— նշել է Ալիևը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։