Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կիևն ու Եվրոպան հույս ունեն Ուկրաինայում հակամարտության երկարաձգման վրա
Կիևը և Եվրոպան հույս ունեն ուկրաինական ճգնաժամի երկարաձգման և նույնիսկ սրման վրա․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ՌԴ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կիևը և Եվրոպան հույս ունեն Ուկրաինայում հակամարտության երկարաձգման վրա։ Այս մասին գրում է« Ինտերֆակս»-ը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցի ժամանակ նշվել է, որ Կիևը և Եվրոպան հույս ունեն ուկրաինական ճգնաժամի երկարաձգման և նույնիսկ սրման վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսական կողմը կրկին ընդգծել է հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման նախընտրությունը՝ հաշվի առնելով ռուսական հայտնի, սկզբունքային մոտեցումները։ Սակայն Կիևը և նրա եվրոպացի հովանավորները հույս ունեն հակամարտության երկարաձգման և նույնիսկ սրման, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության վրա», - լրագրողներին ասել է Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում նշվել է, որ «պատերազմի եվրոպական կողմը ելնում է ընդհանուր իրավիճակի և շփման գծում տիրող իրավիճակի սխալ ընկալումից»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: