Wildberries-ի հայտարարությունը՝ Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոններում իրավիճակի մասին
Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել

Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել լոգիստիկ կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ․
«Wildberries-ի՝ ՌԴ-ում գտնվող Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընկերության բոլոր համապատասխան ծառայություններն ու մասնագետները շարունակում են աշխատել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ։
Մենք իրավիճակը պահում ենք անմիջական վերահսկողության ներքո և գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ բոլոր գործընթացները հնարավորինս արագ բնականոն հուն վերադարձնելու համար։ Այս պահին արդիական տեղեկատվությունը օպերատիվ կերպով թարմացվում է վաճառողների պորտալում, աջակցության պաշտոնական ալիքներում և վաճառողների անձնական հաշիվներում։
Ապրանքային հոսքերի վերահասցեավորումը գտնվում է առաջնահերթ վերահսկողության ներքո։ Նշված լոգիստիկ կենտրոններում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։ Գործընկերների համար հնարավոր ուշացումները նվազագույնի հասցնելու նպատակով մենք օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ։
Մենք անկեղծորեն շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ցուցաբերած ըմբռնման և վստահության համար»։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։