Վրացական հյուրանոցում զբոսաշրջիկի դեմքին են հարվածել ռուսերեն խոսելու պատճառով
Աղջիկները պատշգամբում ռուսերեն են խոսել, ինչից հետո հյուրերից մեկը ընդունարանից իմացել է նրանց սենյակի համարը

Վրացական հյուրանոցում զբոսաշրջիկի դեմքին են հարվածել ռուսերեն խոսելու պատճառով Պոլինա Կ.-ի խոսքերով՝ ինքն ու իր ընկերուհիները կանգ են առել Կախեթիի «Agarani Estate» հյուրանոցում։ Աղջիկները պատշգամբում ռուսերեն են խոսել, ինչից հետո հյուրերից մեկը ընդունարանից իմացել է նրանց սենյակի համարը, եկել է նրանց մոտ և կոնֆլիկտի մեջ մտել։ Երբ Պոլինայի ընկերուհին՝ Յուլյան, փորձել է դուրս հրավիրել տղամարդուն, վերջինս հարվածել է նրա դեմքին։
Հրապարակված տեսանյութում լսվում է, թե ինչպես է տղամարդը վեճի ժամանակ ասում. «Իսկ դու իմ երկրում ես»։ Միջադեպից հետո աղջիկները դիմել են ոստիկանություն, Յուլյային բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։ Պոլինան նաև հայտնել է, որ հյուրանոցի էջն արգելափակել է իրեն։
Հրապարակման պահին ոստիկանության և հյուրանոցի կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։