Վրաստանը հաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։
Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Պաշտպանության նախարարությունից: Հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ Չիքովանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար և հաստատել Վրաստանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։
Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտական գործողություններում զոհվածների հիշատակին՝ Հերոսների հուշահամալիրում։ Այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանն այցելելու է նաև Ծերովանիում տեղակայված Մարո Մակաշվիլիի անվան զինծառայողների վերականգնողական կենտրոն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։