Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է հրապարակել բանտից
«Քանի որ ես այլ ընտրություն չունեմ, ստիպված եմ սկսել պայքար...»․Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է հրապարակել բանտից.
«Ես ուզում եմ հանրությանը ճշմարտությունն ասել այն մասին, թե ինչու եմ բանտում։ Անցյալ տարի մեկնարկած այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի» արշավի հիմնական նպատակն էր ինձ բանտարկել և քաղաքականապես ոչնչացնել։ Ես լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամեն ինչ արել եմ՝ խուսափելու համար բախման մեջ մտնել թիմի և ինձ համար թանկ մարդու հետ։ Հենց այդ նպատակով եմ հրաժարվել իրավական պայքարից և մինչև վերջ հետևել եմ ինձ համար կործանարար գործընթացին՝ չվնասելու պետության և թիմի շահերը։
Ցավոք, դրա դիմաց ես ստացա բեմադրված կեղտոտ սադրանք, բազմաթիվ ստեր և անարդարություն։ Հանրությունն այս ամբողջ ընթացքում ինձնից ոչ մի բառ չի լսել։ Ես այս փորձությանը դիմացել եմ լիակատար համբերատարությամբ։
Բայց ինձ համար անսպասելիորեն՝ հուլիսին, ես ստացա մի նամակ, որը հրապարակել էի երեկ, որն ինձ ուղարկել էր Մամուկա Մդինարաձեն։ Նույն օրը ես նրանց բացատրեցի իմ դիրքորոշումը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ չեմ պատրաստվում վերադառնալ քաղաքականություն, և առաջարկեցի իմ տեսլականը՝ ապահովագրվելու այս «ռիսկի» դեմ։ Սակայն ի պատասխան նրանք ինձ ասացին, որ դեռևս կա 1% ռիսկ, որ ես կվերադառնամ քաղաքականություն, և դրա համար անհրաժեշտ է ինձ կոռուպցիայի մեղադրանք առաջադրել և խոստովանել դա։
Սա այն կարմիր գիծն էր, որը ստիպեց ինձ անել կյանքիս ամենադժվար քայլը։ Հետևաբար, քանի որ ես այլ ընտրություն չունեմ, ստիպված եմ սկսել պայքար...»,- գրել է Ղարիբաշվիլին
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։