Վրաստանի խորհրդարանի նախագահը կասկած է հայտնել Վրաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու նպատակահարմարության հարցում
Պապուաշվիլին կարծում է, որ պետությունը, որը չի կարող արգելափակել իր համար անբարենպաստ որոշումը և պարտավոր է իրականացնել իրեն պարտադրված որոշումները, աստիճանաբար կորցնում է իր սեփական քաղաքականությունը ինքնուրույն որոշելու ունակությունը։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝Եվրամիությունում որոշումների կայացման գործընթացում կոնսենսուսի սկզբունքի վերացումը փոքր պետություններին կզրկի իրենց ազգային շահերը պաշտպանելու հիմնական մեխանիզմից, և նման պայմաններում միությանը անդամակցությունը կարող է կորցնել իր քաղաքական գրավչությունը, գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Յոհան Վադեֆուլն առաջարկել էր չեղարկել այն կանոնը, որով մեկ երկիրը կարող է արգելափակել ընդհանուր որոշումը։ Վադեֆուլի խոսքով՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ձայների մեծամասնությամբ։
Խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ ԵՄ անդամակցությունը երբեք ինքնանպատակ չի եղել՝ ո՛չ գործող անդամների, ո՛չ էլ թեկնածու երկրների համար։ Նրա խոսքով՝ անդամակցության նպատակն է պետությանը հնարավորություն տալ ավելի արդյունավետ պաշտպանել իր շահերը, ընդլայնել իր հնարավորությունները և ազդել միջազգային որոշումների կայացման վրա։
Նրա գնահատմամբ, եթե որոշումները կայացվեն միայն մեծամասնության քվեարկությամբ, փոքր երկրները կկորցնեն ազդեցության հիմնական գործիքը և այլևս չեն կարողանա պաշտպանել իրենց կենսական շահերը։
«Նման դեպքում մենք այլևս չենք խոսի ինքնիշխանության կամավոր և հավասարակշռված բաժանման մասին՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար: Սա կնշանակի իրական ինքնիշխանության գրեթե լիակատար կորուստ», - հայտարարել է նա։
Պապուաշվիլին կարծում է, որ պետությունը, որը չի կարող արգելափակել իր համար անբարենպաստ որոշումը և պարտավոր է իրականացնել իրեն պարտադրված որոշումները, աստիճանաբար կորցնում է իր սեփական քաղաքականությունը ինքնուրույն որոշելու ունակությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։