Վրաստանի իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը․Սաակաշվիլի
«Վրացական իշխանությունները ծրագրում են համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ,վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և ստեղծել հակաարևմտյան դաշինք»,- գրել է Սաակաշվիլին։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները, պատրաստվում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում։
Վրաստանի նախկին նախագահը զգուշացրել է, որ Աբխազիա վառելիքի վերջին մատակարարումները կարող են լինել Վրաստանի և Ռուսաստանի միջև խոշոր քաղաքական համաձայնագրի նախապատրաստման նշան։
«Վրացական իշխանությունները ծրագրում են համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ,վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և ստեղծել հակաարևմտյան դաշինք, ինչպես նաև ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Ցխինվալիի իշխանությունների հետ»,- գրել է Սաակաշվիլին։
Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանը նույնպես կընդունի չեզոքության հռչակագիրը։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անհնար է, քանի դեռ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Կոբախիձեն նաև ընդգծել է, որ Վրաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում, և Թբիլիսին չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։