Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
3 հուլիսի 2026 • 12:36

Վրաստանի և Իրանի նախագահները հանդիպում են ունեցել

Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությանը

Վրաստանի և Իրանի նախագահները հանդիպում են ունեցել

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հանդիպման ժամանակ նախագահը կրկին ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և հարգանքի տուրք մատուցել մահացածի հիշատակին, գրում է interpressnews–ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունները և երկկողմ համագործակցության օրակարգը։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությանը։ Կողմերը շեշտել են Վրաստանի և Իրանի միջև փոխադարձ հարգանքի, միմյանց ինքնիշխանության և ազգային շահերի հաշվառման վրա հիմնված համագործակցությունը։ Թեհրան այցի շրջանակներում Վրաստանի նախագահը այսօր կմասնակցի այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որին կմասնակցեն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։