Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
9 հունիսի 2026 • 07:44

Վրաստանի ԱԳ նախարար. Թբիլիսին ողջունում է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առաջընթացը

Բոչորիշվիլիի խոսքով՝ հարևան պետությունները պետք է հնարավորություն ունենան լիարժեքորեն իրացնել իրենց տնտեսական ու կապուղային ներուժը, ինչը հնարավոր է միայն ընդհանուր շահերի և խորացված գործընկերության հիման վրա։

Վրաստանի ԱԳ նախարար. Թբիլիսին ողջունում է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առաջընթացը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի գլխավոր նպատակն է տարածաշրջանը վերածել կայունության, տնտեսական զարգացման և բարգավաճման տարածքի: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները ներկայացնելով նախարարի դիրքորոշումը տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։

Բոչորիշվիլիի խոսքով՝ հարևան պետությունները պետք է հնարավորություն ունենան լիարժեքորեն իրացնել իրենց տնտեսական ու կապուղային ներուժը, ինչը հնարավոր է միայն ընդհանուր շահերի և խորացված գործընկերության հիման վրա։

Անդրադառնալով հարևան երկրների միջև ընթացող բանակցություններին՝ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել վերջին շրջանի միտումները.

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների դրական դինամիկան։ Հույս ունենք, որ այս գործընթացը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Իր հերթին, Վրաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումը տարածաշրջանում խաղաղության, կայունության և կառուցողական համագործակցության ամրապնդման գործում»։

Բացի այդ, Մակա Բոչորիշվիլին հատուկ շեշտել է նաև Երևանի և Անկարայի միջև ընթացող երկխոսությունը՝ նշելով, որ վրացական կողմը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։