Վրաստանի ԱԳ նախարար․ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը Եվրոպայի համար փոխվել է
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը Եվրոպայի համար փոխվել է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը Եվրոպայի համար սկզբունքորեն փոխվել է, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Կարելի է ասել, որ Հարավային Կովկասին և տարածաշրջանի հետ հարաբերություններին նոր իմաստ է հաղորդվում: Անխուսափելի է տեսնել, թե ինչպիսի նշանակություն ունի այս տարածաշրջանը Եվրամիության համար: Եթե նախկինում մոտեցումներն այլ էին, ապա այսօր պարզ է՝ սա մի տարածաշրջան է, որը Եվրամիության անվտանգության ու բարեկեցության գրավականն է: Այս համատեքստում բոլորովին այլ կշիռ են ստանում հարաբերությունները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ:»,– ասել է Վրաստանի արտգործնախարարը։
Նա հույս է հայտնել, որ Եվրամիության հետ քննարկումները Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ կընթանան ռացիոնալ շրջանակներում և կլինեն ավելի իրատեսական մոտեցումների վրա հիմնված։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։