Վիզաների հարցը կբարձրացվի ԵՄ-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին. Փաշինյան
Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե քաղաքացիներն ամիսներով վիզայի դիմումի համար ժամադրություն չեն կարողանում ամրագրել:

Վիզաների հարցը կբարձրացվի Եվրամիություն-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2017 թվականի համեմատ դեպի Եվրամիության երկրներ 2025 թվականին 580 տոկոսով աճ է արձանագրվել, այսինքն, եթե 2017 թվականին մեկնել էր 1000 մարղ, 2025 թվականին մեկն է 5800 մարդ: Խոսքն այս դեպքում այն քաղաքացիների մասին է, ովքեր ստացել են վիզա», - հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ քաղաքացիներն ամիսներով վիզայի դիմումի համար ժամադրություն չեն կարողանում ամրագրել:
Ընդգծելով, որ հիմա Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզաների ազատականացման շուրջ, Փաշինյանը համոզմունք հայտնեց՝ «հնարավորինս արագ արդյունք կարձանագրենք»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: