Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ գյուղերից մեկում խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծի են ենթարկել 14-ամյա տղային
Կա վիրավոր:

Հունիսի 8-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից «գլուտեալ շրջանի մակերեսի և դրսային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ» «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի գյուղերից մեկում խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա Մ․ Մ․-ն և 14-ամյա Ն․ Մ․-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս․ Դ․-ին պատճառելով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ, որի ընթացքում վերջինս գետնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք և հարվածել Ն. Մ․ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:․
Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների կողմից Ս․ Դ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։