Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար
Միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղուն և Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։
Ճանապարհի կառուցված հատվածները միացնելու համար պակասում էր ընդամենը 270 մետր։ Այս հատվածը տարիներ շարունակ անավարտ էր մնացել գույքային վեճի և դատական արգելանքի պատճառով։ Այժմ խնդիրները լուծված են, և շինարարությունն արդեն մեկնարկել է։
Նոր հատվածը կամբողջացնի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը։ Տարանցիկ հոսքերի մեծ մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով՝ թեթևացնելով հարակից և կենտրոնական փողոցների երթևեկությունը։
Միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղուն և Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։