«Վերջին զանգի» միջոցառումները անցել են առանց ծանր միջադեպերի․ ՆԳՆ ոստիկանություն
Մայիսի 22–23-ին «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում ՆԳՆ ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն․ 182 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, սակայն ծանր միջադեպեր և վթարներ չեն գրանցվել։

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Մայիսի 22-ից 23-ը՝ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։
Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։
ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ, ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։