Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
5 մայիսի 2026 • 12:12

Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը. Մակրոն

Մակրոնը հիշեցրեց՝ երկու երկրների միջև համագործակցություն կա նաև մշակութային, կրթական, գիտական, երիտասարդության և այլ ոլորտներում:

Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը. Մակրոն

Վերջին տարիներին Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել: Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը: Համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ, ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը, և կարելի է ասել՝ սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է: ԲՏԱՆ-ն հենց նոր ստորագրեց նաև պաշտպանակական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում»,- ասաց նա:

Մակրոնը հիշեցրեց՝ երկու երկրների միջև համագործակցություն կա նաև մշակութային, կրթական, գիտական, երիտասարդության և այլ ոլորտներում:

«Ուրախ եմ արձանագրել, որ այսօր ստորագրվեց երկու համաձայնագիր, որոնք կապում են Ֆրանսիայի ազգային գրադարանը Երևանի արվեստի և գրականության թանգարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ»,- նշեց նա:

Ռազմավարական գործընկերությունը համախմբում է նաև ՏԻՄ-ի և քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը, որոնք, ըստ նախագահի, առանձնահատուկ դեր ունեն երկու երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Մակրոնը տեղեկացրեց, որ Հայաստանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմիններից աջակցություն ստացող երկրների շարքում:

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։