Վեդիում սեռական բռնnւթյան ենթարկված քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել. Փաստաբան
Հիշեցնենք, որ Թովմաս Թովամսյանի գործն անցնում է երկու դրվագով՝ ոստիկանի նկատմամբ բռնություն և սեռական բռնության կատարած անձի նկատմամբ ենթադրյալ դանակահարություն։

«Ձերբակալման 72 ժամը լրանալուն պես՝ ժամը 15:30-ին, Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայր Թովմաս Թովամսյանն ազատ է արձակվել Մասիսի քննչական բաժնից»,- այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քննիչը մեզ տեղեկացրեց, որ նրա նկատմամբ այս պահին մեղադրանք առկա չէ, դա նշանակում է, որ դատախազը նման որոշում չի կայացրել։ Իսկ եթե չկա մեղադրանք, բնականաբար, չի կարող լինել նաև խափանման միջոցի հարց։
Սա իհարկե չի նշանակում, որ վարույթն ավարտվել է. այն շարունակվում է, պարզապես խափանման միջոցի հարց չկա»,-ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Թովմաս Թովամսյանի գործն անցնում է երկու դրվագով՝ ոստիկանի նկատմամբ բռնություն և սեռական բռնության կատարած անձի նկատմամբ ենթադրյալ դանակահարություն։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։