Վայքում բացվել է երիտասարդական կենտրոն
Կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար:
Վայք համայնքում բացվել է «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն, որի նպատակն է 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծումը:
Կենտրոնը հինվել է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից ՝ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության արդյունքում:
Ըստ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն․ այն փորձված և լայնորեն կիրառվող մոդել է, որն արդեն հաջողությամբ իրականացվում է Հայաստանի երեք այլ համայնքներում։ Այս մոդելը հիմնված է ոչ ֆորմալ կրթության, մասնակցային գործելակերպի, հոգեսոցիալական բարեկեցության և երիտասարդների զորեղացման վրա։
Կենտրոնը սպասարկելու է համայնքի 16 բնակավայրի 13-35 տարեկան դեռահասներին և երիտասարդներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և երիտասարդական ծառայություններ։
Կենտրոնն առաջարկելու է կարողությունների զարգացման ծրագրեր, առաջնորդության և ձեռնարկատիրական կրթություն, ինտելեկտուալ և ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև անհատական մենթորություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցություն։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։