Քաղաքականություն
21 հուլիսի 2026 • 14:47
Վատ աշխատող պաշտոնյաները կուղարկվեն սահմանապահ ծառայության․ Լուկաշենկո
Լուկաշենկոյի նոր հրամանը․ վատ աշխատող պաշտոնյաները կծառայեն Ուկրաինայի հետ սահմանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է Ուկրաինայի հետ սահմանը պահպանելու ուղարկել այն պաշտոնյաներին, որոնք վատ են կատարում իրենց աշխատանքը, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Սա իմ հրամանն է։ Ցանկացած պաշտոնյա՝ լինի կառավարությունից, մարզային կամ շրջանային գործադիր կոմիտեից, թող գնա գյուղատնտեսական աշխատանքների՝ աշխատի տրակտորի կամ կոմբայնի վրա։ Եթե չես կարող պտուտակներ պտտել, կլինես օգնական և կօգնես մյուսներին։ Ցանկացած անհնազանդության դեպքում՝ բանակ։ Թող այնտեղ ծառայի։ Թող անտառում ծառայություն իրականացնի։ Այնտեղ նույնպես կադրերի կարիք կա։ Թող բերքահավաքի շրջանում այնտեղ ծառայի՝ լինի պաշտոնյա, թե ցանկացած մարդ, ով չի ցանկանում աշխատել»,– հայտարարել է Լուկաշենկոն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։