Վաշինգտոնում ընթրիքի ժամանակ կրակոցներ հնչեցրած կասկածյալը դատարանի առաջ կկանգնի
Կասկածյալը, ենթադրաբար, որսորդական հրացանով կրակել է գաղտնի ծառայության գործակալի վրա:

ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալի վրա կրակելու մեջ մեղադրվող տղամարդը, որը փորձել էր խախտել Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կազմակերպված ընթրիքի անվտանգությունը, երկուշաբթի օրը կներկայանա դատարան ՝ քրեական մեղադրանքներով։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:
Կալիֆոռնիայի 31 ամյա բնակիչն առաջին անգամ կներկայանա Վաշինգտոնի դաշնային դատարան: Վաշինգտոնի գլխավոր դաշնային դատախազ Ժանին Պիրոն ասել է, որ մեղադրանք կառաջադրվի դաշնային սպայի վրա հարձակման և բռնի հանցագործության ժամանակ հրազեն օգտագործելու համար։
Երկուշաբթի օրվա դատավարությունը, ինչպես սպասվում է, կարճ կլինի։ Դատավորը կտեղեկացնի մեղադրվողին նրա օրինական իրավունքների մասին, իսկ մեղադրողները, գործի ընթացքում կքննարկեն նրա կալանքի հարցը։
Իշխանությունների տվյալներով՝ կասկածյալը, ենթադրաբար, որսորդական հրացանով կրակել է գաղտնի ծառայության գործակալի վրա՝ հյուրանոցի ներսում գտնվող անցակետում, նախքան նրան բռնելն ու ձերբակալելը։ Թրամփի կողմից առցանց հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է կասկածյալը վազում պարահանդեսային դահլիճից դուրս գտնվող միջանցքով։
Գաղտնի ծառայության գործակալը վիրավորվել է, սակայն մարտավարական բաճկոնը կանխել է կրակոցը, և գործակալը ժամեր անց դուրս է գրվել հիվանդանոցից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։