Վարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելով
Վերականգնումից հետո վարորդների համար սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան՝ 13-ի փոխարեն տրամադրելով ընդամենը 6 տուգանային միավոր

Կառավարության նիստում Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման կարգը։
Վարորդական իրավունքից զրկված անձինք 1 տարի հետո վարորդական իրավունքները վերականգնում են քննությունների միջոցով՝ անկախ նրանից, թե առաջին անգամ են զրկվել, թե ոչ։
Առաջարկվող փոփոխությամբ առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան մեկ անգամ վերականգնել այն առանց քննության՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։
Նրա խոսքով՝ վերականգնումից հետո վարորդների համար սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան՝ 13-ի փոխարեն տրամադրելով ընդամենը 6 տուգանային միավոր։
«Եթե 6 բալային միավորը սպառվում է կամ անձը այս ժամանակահատվածում կրկին զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ կերպով կրկին գնում ենք զրկման եղանակի, և անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոց»,- ասել է նախարարը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։