Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին համատեղ աշխատանքի միջոցով մեզ կհաջողվի համապատասխանեցնել մեր պետությունների տնտեսական հարաբերություններն առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի շառայությունից։ Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով։
Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։
Գնահատելի է այն կառուցողական դերը, որն այսօր ունի Եգիպտոսը՝ Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում տևական խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև հետագա բարգավաճման հնարավորությունների ստեղծման գործում։
Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին համատեղ աշխատանքի միջոցով մեզ կհաջողվի համապատասխանեցնել մեր պետությունների տնտեսական հարաբերություններն առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։