Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին՝ Թագավորի օրվա առիթով
Նիդերլանդների բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ակառավարության մամուլի ծառայությունից: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով։
Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը, ինչին մեծապես նպաստում է մեր բարեկամ երկրների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։
Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցում Նիդերլանդների կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցությունը:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։