Վանաձորում որոնում են Փամբակ գետն ընկած անչափահաս աղջկան
Վանաձորում որոնողական աշխատանքներ են իրականացվում Փամբակ գետն ընկած, նախնական տվյալներով, մոտ 15 տարեկան աղջկան գտնելու համար։ Դեպքի հանգամանքները պարզվում են, իսկ իրավապահները աշխատում են ականատեսի հետ, որը հայտնել է, որ տեսել է երեխայի՝ գետն ընկնելու պահը։

Հունիսի 15-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխա է ընկել Փամբակ գետը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, պարեկներ և համայնքային ոստիկաններ, որոնք իրականացնում են լայնածավալ որոնողական աշխատանքներ։ Նախնական տեղեկություններով՝ գետն ընկած երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է։
Իրավապահները աշխատում են ականատեսի հետ, որը հայտնել է, որ տեսել է աղջկա՝ գետն ընկնելու պահը։ Միաժամանակ պարզվում է նաև նրա ինքնությունը և հանգամանքները, թե արդյոք մոտակա բնակավայրերից կորած երեխա կա։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։