«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձը (վիդեո)
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։

Մայիսի 26-ին՝ ժամը 13։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացին դրսևորել է կասկածելի վարքագիծ, հայտնում են ՔԿ-ից: Համապատասխան ստորաբաժանումների ծառայողները տեսահսկման համակարգի միջոցով հետևել և նկատել են, որ քաղաքացին փորձում է իր մարմի միջից հանել և ինչ-որ առարկա փոխանցել դատապարտյալին։
Ծառայողները, անմիջապես մտնելով տեսակցության սենյակ, նկատել են հատակին ընկած կասկածելի փաթեթ։ Փաթեթի ուսումնասիրությամբ պարզվել է՝ դրանում առկա են ևս 8 առանձնացված փաթեթներ՝ թմրամիջոցների նմանվող 29,26 գրամ դեղնականաչավուն զանգվածով, 6,80 գրամ սպիտակ, փոշենման զանգվածով և 2,50 գրամ դեղնավուն, խեժանման զանգվածով։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։