Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
«Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բացառիկ քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության»։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։
«Հուլիսի 14-ը՝ Բաստիլի գրավման օրը, դարձավ Ֆրանսիայի պատմության շրջադարձային հանգրվան՝ ընդմիշտ փոխելով երկրի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Այս տոնն ուրույն խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, մարդու իրավունքների, հավասարության և ժողովրդավարության արժեքները կրող բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բացառիկ քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որն այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առանցքային ուղղություններով։
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության, Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանն ուղղված ջանքերի, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման գործում սկզբունքային դիրքորոշման համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։