Քաղաքականություն
9 հունիսի 2026 • 08:44
Վահագն Ալեքսանյանը հերքում է, թե ՔՊ–ն ԲՀԿ–ին որևէ գործարք է առաջարկել
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը, մեղմ ասած, կեղծված է, Ալեքսանյանը նախ ծիծաղեց, հետո բացատրեց՝ թյուրիմացություն է եղել, որի արդյունքում իրենք ևս տուժել են։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հերքում է, թե ՔՊ–ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը որևէ գործարք է առաջարկել։
Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը` ԲՀԿ–ն հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն ՔՊ–ն նրան գործարք է առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար։
«Միակ գործարքը, որ առաջարկել ենք ԲՀԿ–ին և հիմա էլ առաջարկում ենք, դա էն է, որ մաքսիմալ արագ ժողովրդից գողացվածը վերադարձնել ժողովրդին»,–ասել է Ալեքսանյանը։
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը, մեղմ ասած, կեղծված է, Ալեքսանյանը նախ ծիծաղեց, հետո բացատրեց՝ թյուրիմացություն է եղել, որի արդյունքում իրենք ևս տուժել են։
«Մեր ընտրական համակարգն աշխատում է ձեռքով, այսինքն՝ թիվը բերում են, օպերատորը ձեռքով համակարգչի վրա է անցկացնում, և զերծ չէ սխալներից։ Լրիվ ակնհայտ բան է տեղի ունեցել` 2 ընտրատեղամասում թվերը անցկացնելիս մարդիկ ակնհայտորեն մի տող բաց են թողել, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստանի» ձայները, եթե չեմ սխալվում, գրվել է իրենցից հաջորդի` 8-րդ համարի տակ, 8–րդ համարի ձայները` 9–րդ համարի տակ, 16–ինը` 17-րդի տակ»,–նշել է Ալեքսանյանը։
Նա ընդգծել է՝ այդ տեղամասերում ՔՊ–ից 650 ձայն պակաս է հաշվարկվել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։