« Վաղը մենք դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները».Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանը հավաստիացրել է, որ արագ պատասխան չստանալու դեպքում իրենք դիմելու են Սահմանադրական դատարան:

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները վերահաշվարկելու պահանջով։
Սոցցանցի իր էջում Նարեկ Կարապետյանն ասել է.«Սիրելի հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես տասնյակ և հարյուրավոր տեղամասերում վերանայման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է արձանագրվել: Դուք ինքներդ եք տեսել, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդված տանում ընտրությունների, որպեսզի քվեարկեն ՔՊ -ի օգտին: Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները»:
Նարեկ Կարապետյանը հավաստիացրել է, որ արագ պատասխան չստանալու դեպքում իրենք դիմելու են Սահմանադրական դատարան:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։