Վաղարշյան փողոցի աղմկահարույց միջադեպով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ. նոր մանրամասներ
Այս մասին ԶԼՄ–ներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու անձի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով:
Այս մասին ԶԼՄ–ներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ այս պահի դրությամբ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է իրականացվում ընդհանուր 3 անձի նկատմամբ.
-
Առաջին անձը՝ ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։
-
Երկրորդ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
-
Կրակոցներ արձակած տղամարդը (երրորդ անձը)՝ դեռևս չի հայտնաբերվել։ Այս պահին նրա նկատմամբ հարուցված է միայն հանրային քրեական հետապնդում (հայտարարված է հետախուզում)։
Միջադեպի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կադրերից պարզ է դառնում դեպքերի հաջորդականությունը.
-
Սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակով մոտենում է սև շապիկով տղամարդուն և կրակում նրա ոտքին։
-
Նույն տղամարդն այնուհետև կրակոցներ է արձակում մոտակայքում գտնվող ավտոմեքենայի ուղղությամբ։
-
Թիրախում հայտնված ավտոմեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակող տղամարդուն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են նյութական ապացույցների լայն շրջանակ.
-
Կրակված պարկուճներ և գնդակ,
-
Կրակոցի և արնանման հետքերով վնասված ավտոմեքենաներ,
-
Կացնի պոչ՝ վրան արնանման հետքերով,
-
Գլխարկներ և հողաթափեր՝ նույնպես արնանման հետքերով։
Նախաքննությունը և օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և փախուստի մեջ գտնվող կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, շարունակվում են:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։