Վաղարշապատում լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար. փակցվել է զգուշացնող պաստառ
Իրավախախտման համար տնտեսվարողը ենթարկվել է 2 239 209 ՀՀ դրամի վարչական տուգանքի։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումների արդյունքում թերլիցքավորման փաստ է արձանագրել Վաղարշապատ քաղաքում (Մանուշյան 4/4) գործող «Ալեքս 33» ՍՊԸ-ի լցակայանում, որտեղ վաճառվում է բենզին, դիզվառելիք եվ հեղուկ գազ։
Իրավախախտման համար տնտեսվարողը ենթարկվել է 2 239 209 ՀՀ դրամի վարչական տուգանքի։
Բացի այդ, տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով՝ լցակայանում մեկ ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ պաստառ։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան