Վաղարշակ Հարությունյանը ընտրել է հանուն Հայաստանի զարգացման
Նա նշել է՝ այդ խնդիրն իր վրա պետք է վերցնի պետությունը, ընտրվելու դեպքում խոստացել է լուծել հարցը:

Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը քվեարկել է 9/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո հայտարարել է՝ ընտրել է հանուն Հայաստանի զարգացման և անվտանգության: Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Ռեֆորմիստների առաջին համարն ասել է, որ նախընտրական պայքարն անցել է օրենքի շրջանակում՝ որոշ շեղումներով:
Հարությունյանի խոսքով՝ մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական ռեսուրսներով անհավասար պայմաններում են, ինչն ազդում է նաև ընտրողի կամքի վրա: Նա նշել է՝ այդ խնդիրն իր վրա պետք է վերցնի պետությունը, ընտրվելու դեպքում խոստացել է լուծել հարցը:
«Կարևորն այն է, որ ընտրություններից հետո ձևավորվի ԱԺ, որը նպաստելու է Հայաստանի անվտանգությանը և զարգացմանը: Անկախ նրանից թե ինչ արդյունքներ կլինեն, որպեսզի մեր ԱԺ-ն ղեկավարվի պետական և ազգային շահերով»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: