Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել, սակայն մասնագետները հիշեցնում են․ ծխելու սուր ցանկությունը տևում է ընդամենը 5–10 րոպե և չծխելու դեպքում անցնում է։

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն ծխախոտից հրաժարվելու առողջական առավելությունների և առաջին օրերին կախվածությունը հաղթահարելու գործնական խորհուրդների վերաբերյալ։
«Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է։ Անկախ նրանից, թե որքան երկար ժամանակ եք ծխել, դադարեցնելուց հետո օրգանիզմն անմիջապես սկսում է վերականգնվել, իսկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը ժամանակի ընթացքում էապես նվազում է»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:
-
Շնչառություն և զգայարաններ․ Բարելավվում են համի և հոտառության զգացողությունները, հեշտանում է շնչառությունը, իսկ հազը ժամանակի ընթացքում նվազում է։
-
Հիվանդությունների ռիսկի նվազում․ Կտրուկ ցածրանում է սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քրոնիկ հիվանդությունների, բերանի խոռոչի խնդիրների և քաղցկեղի տարբեր ձևերի զարգացման վտանգը։
-
Վերարտադրողական առողջություն․ Բարելավվում է վերարտադրողական ֆունկցիան, իսկ հղիության ընթացքում նվազում են մոր և պտղի առողջական ռիսկերը։
-
Շրջապատի պաշտպանություն և խնայողություն․ Մտերիմները պաշտպանվում են պասիվ ծխելու վնասակար ազդեցությունից, ինչպես նաև զգալիորեն խնայվում են ֆինանսական միջոցները։
Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել, սակայն մասնագետները հիշեցնում են․ ծխելու սուր ցանկությունը տևում է ընդամենը 5–10 րոպե և չծխելու դեպքում անցնում է։
Այդ ընթացքը հեշտացնելու համար նախարարությունը առաջարկում է հետևյալ քայլերը․
-
Փոխեք միջավայրը․ Ավելի շատ ժամանակ անցկացրեք այնտեղ, որտեղ ծխելն արգելված է (մարզասրահ, գրադարան, թանգարան, առևտրի կենտրոն):
-
Եղեք ֆիզիկապես ակտիվ․ Զբաղվեք քայլքով, վազքով, հեծանվասպորտով, լողով կամ յոգայով:
-
Զբաղեցրեք ձեռքերն ու ուշադրությունը․ Գրեք, նկարեք, գործեք, լուծեք խաչբառեր, լսեք երաժշտություն կամ օգտագործեք հանգստացնող (անտիստրես) գնդակներ:
-
Վերանայեք ըմպելիքները․ Խմեք բավարար քանակությամբ ջուր և չքաղցրացված ըմպելիքներ: Սահմանափակեք ալկոհոլը, իսկ եթե սուրճը ծխելու ցանկություն է առաջացնում, ժամանակավորապես փոխարինեք այն այլ ըմպելիքով:
-
Օգտագործեք այլընտրանքներ․ Ծխելու ցանկության պահին ծամեք առանց շաքարի մաստակ կամ կտրատած բանջարեղեն:
Կարևոր է․ Ծխելը դադարեցնելու հարցում դժվարություններ ունենալու դեպքում կարող եք դիմել մասնագետների օգնությանը:
Գործում է Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01 (անվճար և անանուն խորհրդատվություն):
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։