Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար
Տարիներ շարունակ մենք նույն մտքին ենք եղել, թե, իբր, մեր պտուղ-բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական Միության շուկաներում

Արտահանողների շրջանում առկա են մտահոգություններ, որ եվրոպական շուկաներում հայկական ձուկը կարող է մրցունակ չլինել բարձր լոգիստիկ ծախսերի պատճառով, հատկապես համեմատած ԵԱՏՄ շուկայի հետ։ Տնտեսվարողների մտահոգությունները ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանին ներկայացրել են լրագրողները։
«Տարիներ շարունակ մենք նույն մտքին ենք եղել, թե, իբր, մեր պտուղ-բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական Միության շուկաներում, քանի որ մրցունակ չենք, այնտեղ կան ավելի հետաքրքիր էկզոտիկ մրգեր և այլն, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ ցանկացանք, կարողացանք տանել, վաճառել և այսօր կարելի է ասել, որ արդեն արտահանման մեծ ծավալների ենք հասնում։ Հստակ փաստեր են և Կառավարության նիստերին պարոն Պապոյանը ներկայացնում է թվերը։ Հենց այս պահին մենք 50 ավտոմեքենա ունենք կանգնած ծիրանով բարձված, որը նոր երկիր է արտահանվելու»,-նշել է Պետրոսյանը։
Հարցին, թե արդյոք պետությունը կսուբսիդավորի ձկան արտահանման լոգիստիկ ծախսերը, ինչպես դա արվում է որոշ այլ գյուղմթերքների դեպքում, Պետրոսյանը նշել է. «Եթե տեսնենք, որ մեր ապրանքն այնտեղ ունի պահանջարկ, բայց լոգիստիկ ծախսերը խոչընդոտում են մրցունակությանը, ապա կարծում եմ՝ Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի սուբսիդավորման վերաբերյալ»։ Ըստ ներկայացված տվյալների՝ արտահանման ենթակա ձկնատեսակների վերաբերյալ որևէ սահմանափակում չկա։ «Կարևորը ոչ թե ձկան տեսակն է, այլ դրա վերամշակման ձևն ու համապատասխանությունը ԱՏԳ կոդերին։ Այս պահին ԵՄ արտահանման համար նախատեսված են հետևյալ տեսակները՝ սառեցված ձուկ, աղադրված ձուկ և ապխտած ձկնամթերք»,-պարզաբանել է ՍԱՏՄ ղեկավարը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
ՀԲ–ն արձանագրել է, որ խոշոր խանութների ու առևտրի ցանցերի կենտրոնացվածությունը Հայաստանում չափազանց բարձր է
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, մտահոգված ենք ԵԱՏՄ ճակատագրով. Գևորգ Պապոյան
Այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում, ԵՄ շուկայում, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
Տարադրամի շեշտակի տատանումներ չեն գրանցվել։