Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «ԱԿԱԷՄ» ՍՊԸ-ին, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ին և «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ-ին տվել է կարգադրագիր՝ դադարեցնել «Օմնիպաք (յոհեքսոլ), 350 մգ յոդ/մլ» դեղի որոշ սերիաների շրջանառությունը և իրականացնել հետկանչ, որոնց օգտագործումից քաղաքացիներին հորդորվում է խուսափել։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԿԱԷՄ» ՍՊ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ, «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Օմնիպաք (յոհեքսոլ), լուծույթ ներարկման, 350մգ յոդ/մլ, պլաստիկե սրվակներ 100մլ (10)», (արտադրող՝ ԳԵ Հելթքեյր, գրանցման հավաստագրի իրավատեր՝ ԳԵ Հելթքեյր, Նորվեգիա) դեղի՝ 17277315 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17323704 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17425028 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2028թ.) սերիաների վերաբերյալ, հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։