TRIPP նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի Իրանի և Ռուսաստանի համար.Արարատ Միրզոյան
«Ռուսաստանից բազմաթիվ պաշտոնյաներ հետաքրքրություն են ցուցաբերում TRIPP-ի վերաբերյալ»:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է այն հարցին, թե TRIPP-ն անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել Իրանի համար։
Միրզոյանն ասել է, որ Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար:
«Իրանում կային հարցեր TRIPP-ի ենթադրյալ անվտանգային բաղադրիչի վերաբերյալ, քննարկվում էր երրորդ կողմի զինված ուժերի տեղակայման հարց, Իրանի մեր գործընկերները տեսել են, որ որևէ նման բան չի նախատեսվում ստորագրված փաստաթղթով, բոլոր ենթակառուցվածքները լինելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, գործելու են ՀՀ իրավազորության ներքո և դա բացառում է նաև երրորդ կողմի տեղակայումը։ Այդ հարցերի շուրջ առանձնապես անհանգստանալու տեղ չկա։ Նույն Իրանի համար, նույն TRIPP-ը հնարավորություններ է բերելու։ Չէ որ Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղով Իրանի երկաթուղային ցանցի հետ։ Մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գալ, օրինակ՝ Սև ծով։ Ստացվում է, որ TRIPP-ով Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային նոր կապ է ստեղծվում»,- ասաց Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հավելեց՝ TRIPP-ը հնարավորություններ կստեղծի նաև Ռուսաստանի Դաշնության համար։
«Ռուսաստանից բազմաթիվ պաշտոնյաներ հետաքրքրություն են ցուցաբերում TRIPP-ի վերաբերյալ, մասնակցություն են ցանկանում ունենալ»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։