TRIPP նախագիծը դառնում է իրականություն
«Հայաստանի Հանրապետությունն այլևս շրջափակված պետություն չի լինում, կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը շուտով կստորագրեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Փաշինյանն ասել է, որ TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Տեքստը համաձայնեցված է և պատրաստ է վերջնական ստորագրման և առաջիկայում այն վերջնական կստորագրվի։
«Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունն այլևս շրջափակված պետություն չի լինում, կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- հայտարարել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։