TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև
«Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»։

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրեցին TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, որը մայիսի 26-ին նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։
Ըստ ԱԳ նախարարության տարածած տեսանյութի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ստորագրությունն է դնում փաստաթղթի տակ։
Այս առիթով ԱԳ նախարար Արարատ Միրզայանն ասել է․«Սիրելի քաղաքացիներ, վայրկյաններ առաջ ձեր աչքի առաջ ես ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ-Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։ Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից նրա՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։ Եվ ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և փաստաթուղթն առաքվել է Հայաստան, և այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի։ Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։