Տրանսպորտային երթուղիների զարգացումը ոչ միայն տնտեսական աճի, այլև տարածաշրջանում կայունության գլխավոր հիմքերից է․ Իրակլի Կոբախիձե
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ու Թուրքիայի գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախագծի իրականացման գործում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգծի բացման պաշտոնական արարողությանն իր ունեցած ելույթում հայտարարել է, որ միջազգային տրանսպորտային երթուղիների զարգացումը ոչ միայն տնտեսական աճի, այլև տարածաշրջանում կայունության գլխավոր հիմքերից է։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ հենց այս տեսլականից ելնելով է Վրաստանն ակտիվորեն շարունակում ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը, միջազգային օդանավակայանների ընդլայնումն ու արդիականացումը, ավտոմայրուղիների և երկաթուղային ցանցի նորացումը։
Ըստ նրա՝ փուլ առ փուլ մեծանում են համապատասխան տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները, ինչն էլ ավելի է ուժեղացնում Վրաստանի դերը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև հուսալի ու արդյունավետ կապող օղակ։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ միջազգային տրանսպորտային երթուղիների զարգացման ուղղությամբ Վրաստանին բազմամյա, սերտ և բեղմնավոր համագործակցություն է կապում ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների և այլ գործընկեր պետությունների հետ, և այսօրվա հաջողությունը հենց այդ օրինակելի համագործակցության արդյունքն է։
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ու Թուրքիայի գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախագծի իրականացման գործում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։